...1966 թվականի սեպտեմբերին որպես զբոսաշրջիկ Երևան եկավ Ռուզան Աբեղյանը՝ հորս երկրորդ կինը: Ես և Շահումը որոշեցինք նրանց հրավիրել շրջագայության՝ Գառնի, Գեղարդ, Սևան: Մեզ հետ ճանապարհորդել առաջարկեցինք Պարույրին և Նելլիին, որ սիրով համաձայնվեցին, հայտնի գեղանկարիչ Սարգիս Մուրադյանին՝ տիկնոջ հետ և Պարույրի վաղեմի բարեկամոուհուն՝ Էմմային:
...Գեղարդում Պարույրը բարձրացավ եկեղեցու գմբեթին, մագլցեց, հասավ ամենաբարձրին և ձեռքերը ծալած, մտախոհ նայում էր շրջակա բնությանը: Հիշում եմ ամեն քար, հուշարձան այնպես հետաքրքրությամբ էր զննում, ասես առաջին անգամն էր տեսնում: Նույնը Գառնիում. զմայլվում էր, հիանում ամեն ինչով , մեր հեթանոսական տաճարով, շրջապատի բոլոր առարկաներով...
Այստեղից ուղևորվեցինք Սևան: Հիացանք կապուտաչյա թագուհու գեղեցկությամբ, եղանք վանքում, մոմ վառեցինք, և ամեն մեկս մեր խնդրանքով լուռ դիմեցինք Ամենակարողին...
Աչքիս առաջ է Պարույրի դեմքը. մտախոհ, ձեռքերը կրծքին, աչքերը հառած այրվող մոմի կրակին՝ ընկղմվել էր մտածմունքների մեջ; Ո՜վ գիտի, մտովի ի՜նչ էր զրուցում Աստծո հետ...
Հատված ՀԱՍՄԻԿ ԱԲԵՂՅԱՆԻ «Օրերս ինձ հետ են...» գիրքից
Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ ՖԲ էջից